ASUS ընկերությունը ներկայացրել է վիրտուալ իրականության սաղավարտ, որը մշակվել է Windows Mixed Reality ծրագրի շրջանակում:
Ferra-ն հայտնում է, որ HC102 կոչվող սաղավարտը բազմանկյուններով դրվագված փայլուն երեսակալ ունի: Սարքը հագեցած է 2 2,89-դյույմանոց դիսփլեյով՝ 1440x1440 պիկսել թույլատրելիությամբ եւ թարմացման 90 հերց հաճախականությամբ, 2 խցիկով եւ շարժումներին հետեւելու համակարգով:
Ընկերությունից նշել են, որ այն ներսից ծածկված է հակաբակտերիալ նյութով, իսկ ոչ մեծ քաշը (մոտ 400 գրամ) թույլ կտա սաղավարտն օգտագործել երկար ժամանակ՝ առանց որեւէ անհարմարավետության: Մատակարարման լրակազմի մեջ են մտնում նաեւ վիրտուալ իրականության համար ֆիրմային հսկիչները:











