Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից  անտառում սեպտեմբերի 3-ին սկսված հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Այս պահին տեղի են ունենում հետմարման աշխատանքներ, առկա փոքր ծխացող օջախներն են մարվում:

Հիշեցնենք, որ Բյուրականի անտառում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին:

20 հա տարածքում այրվել է բուսածածկ եւ անտառածածկ տարածք: