Բյուրական գյուղին հարակից սարում  այրվել է 80 հա տարածք։ ԱԻՆ փոխանցմամբ, ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան. կան պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմում է 80 հա:

Ժամը 23:00-ին դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում է 133 հրշեջ-փրկարար, 15 միավոր եւ հրշեջ-փրկարարական տեխնիկա:

Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է 4 օպերատիվ խումբ եւ 8 մարտական հաշվարկ:

Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր:

Նշենք, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Հրդեհի վայրում քամի է, որը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին: