Ճապոնիայի բնակիչը պուերտոռիկացի երգիչ Լուիս Ֆոնսիի Despacito երգի քավըր տարբերակն է ձայնագրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տեսագրությունում ճապոնացին կատարում է Despacito-ն եւ բրիտանացի երգիչ Էդ Շիրանի Shape Of You երգը՝ հերթով սեղմելով երկու AR7778 հաշվիչների կոճակները։ Տեսագրության մեկնաբանությունում հեղինակը նշել է որ «երաժշտական գործիքները» Չինաստանում են պատրաստվել, եւ ինքը դրանք համացանցում է գնել։
Չորս օրում տեսագրությունը ավելի քան 200 հազար դիտում է հավաքել։
Օգոստոսին Despacito երգի տեսահոլովակը Youtube-ի պատմության մեջ ամենահանրաճանաչն էր դարձել։ Ներկա դրությամբ այն դիտել են շուրջ 3.5 մլրդ անգամ։ Նախորդ ռեկորդը ամերիկացի ռեփեր Wiz Khalifa-ին էր պատկանում։











