Արցախի Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը:

NEWS.am-ին Արցախի Ազգային ժողովից հայտնեցին, որ Բակո Սահակյանը երդվել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի օրհնությունից հետո:

Բակո Սահակյանը նախագահ է ընտրվել հուլիսի 19-ին խորհրդարանի կողմից: Երրորդ անգամ նախագահ ընտրված Սահակյանը պաշտոնավարելու է մինչեւ գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ: