Երեւան-Մասիս ճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկում սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը սպանություն է տեղի ունեցել: Գիշերը ժամը 01.20-ի սահմաններում «Էրեբունի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երեք հոգի՝ 25-ամյա Ստեփան Մինասյանը (ախտորոշումը՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերք), 45-ամյա Եղիշ Հայրապետյանը (ախտորոշումը՝ կտրած-ծակած վերք որովայնին) եւ 21-ամայ Հարություն Բաղրամյանը (ախտորոշումը՝ սալջարդ, ալկոհոլային թունավորում):

Ոստիկանները պարզել են, որ նրանք վնասածքներն ստացել են տարբեր վայրերում:

Հիվանդանոց տեղափոխվելուց քիչ անց Ստեփան Մինասյանը մահացել է, դանակի հարվածը սրտին էր դիպել:

Նախնական տեղեկություններով, երեք հոգին էլ մասնակցել են ռեստորանում հարսանիքի, ազգականներ են: Հարսանիքի ավարտին, երբ արդեն բակում են եղել, ներկաներից մեկը Հարություն Բաղրամյանի հագուստի հետ կապված հումոր է արել, ինչն էլ դուր չի եկել վերջինիս: Վեճ ու քաշքշուկ է սկսվել, որին միջամտել է Եղիշե բաղրամյանը: Ընթացքում Բաղրամյանը դանակով հարվածել է Հայրապետյանի որովայնին: Վնասվածքը ծանր էր, բայց կյանքին վտանգ չէր սպառնում:

Վնասվածք ստացածի քրոջ որդին՝ Ստեփան Մինասյանը, սկսել է հետապնդել Բաղրամյանին եւ բռնել նրան Նորագավիթի առաջին փողոցում: Վերսկսված ծեծկռտուքի ժամանակԲաղրամյանը դանակով հարվածում է Մինասյանը կրծքավանդակին, վնասվածքը կյանքի համար վտանգավոր էր:

Հարություն Բաղրամյանը կալանավորվել է: