Երբ ՀՀԿ–ն որոշում կկայացնի եւ վարչապետի պաշտոնում իր թեկնածուին կառաջադրի, այն ժամանակ էլ մենք այս հարցի շուրջ կարծիք կհայտնենք։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, ասել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ես չեմ ուզում պատասխանել «եթե»–ով հարցերին։ Երբ ՀՀԿ–ն որոշում կկայացնի եւ վարչապետի պաշտոնում իր թեկնածուին կառաջադրի, այն ժամանակ էլ մենք կարծիք կհայտնենք։ Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը ՀՀԿ–ինն է։ Խոչընդոտողը պետք է լիներ ժողովուրդը, մինչդեռ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը 50+1 ձայն է տվել ՀՀԿ-ին»: