Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբաննեըր իրենց հաճախորդի լրացուցիչ պաշտպանության վերաբերյալ Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայություն դիմում են ներկայացրել։
Պաշտպաններից Մարիկիյան Գալաբալան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ փաստաբանները խնդրում են թույլ չտալ նրա արտաքսումը Վրաստան։
Նրա խոսքով՝ պաշտպանությունը կարծում է, որ «Միխայիլ Սաակաշվիլիին արտահանձնելու մասին Վրաստանի հարցումն այդ երկրի տարածքում արդար դատավարության Սաակաշվիլիի իրավունքը չապահովելու վտանգով է հղի, ինչպես նաեւ վտանգով, որ այնտեղ նրա հետ ապօրինաբար կվարվեն»։ Փաստաբանները պնդում են, որ Օդեսայի նախկին նահանգապետը «պաշտպանություն ստանա ոչ միայն որպես քաղաքացիություն չունեցող անձ, որը մշտապես բնակվում է Ուկրաինայի տարածքում, այլեւ որպես անձ, որին, միջազգային կոնվենցիաների համապատասխան, լրացուցիչ պաշտպանություն է անհրաժեշտ», ընդգծել է Գալաբալան։











