Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն այսպես է արձագանքել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տարածքները հանձնելու մասին հայտարարությանը:
Նշենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովում Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով արցախյան հիմնահարցի կարգավորման համար հանձնվող տարածքներին, ասել էր հետեւյալը. «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»:
Լրագրողների հարցին՝ ո՞ր տարածքները հանձնելու դեպքում վտանգ չի սպառնում Արցախին, պատասխանել է. «Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ: Ես էս պահին չեմ կարող ասել Արցախում ստեղծված այդպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի պաշտպանությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի»:











