Լաս Վեգասում 59 մարդու սպանած եւ 527-ին էլ վիրավորած Սթիվեն Փեդոքը մուլտիմիլիոնատեր էր։

Փեդոքը անշարժ գույքի վաճառքի գործարքներից կարողություն էր կուտակել, նա ուներ նաեւ 2 օդանավ եւ մի քանի տուն ԱՄՆ-ում, հայտնում է The Daily Mail-ը։

Հանցագործության օրը նա հյուրանոցի համար էր բերել 23 ատրճանակ։ Հյուրանոցում նաեւ հազարավոր փամփուշտներ էին գտել։ Մարդասպանի մոտ 42 միավոր զենք էր եղել։

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ամերիկացի Սթիվեն Փեդոքը Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի 32-րդ հարկից կրակ էր բացել քանթրի երաժշտության Route 91 փառատոնի այցելուների վրա Լաս Վեգասում։ Հրաձգության հետեւանքով զոհվել էր 59, վիրավորվել՝ 527 մարդ։

Հանցագործությունը կատարելուց հետո, մինչեւ ոստիկանների ժամանելը Սթիվենն ինքնասպան էր եղել։