Մեկ ամսում պետք է կազմակերպել ՏՏ զարգացման նոր ռազմավարություն։ Այս մասին հոկտեմբերի 5-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավագյանին հանձնարարել է մեկ ամսում նախապատրաստել եւ ներկայացնել ՏՏ զարգացման եւ ճյուղային ընկերությունների շուկայական պոտենցիալի զարգացման ռազմավարությունը։











