HoverSurf ընկերությունը Դուբայի էմիրության ոստիկանության համար մոտոցիկլի եւ կվադրոկոպտերի յուրահատուկ հիբրիդ է մշակել։ Սարքը ցուցադրվել է Gitex ցուցահանդեսի ժամանակ, հայտնում է Vesti–ն։

Սարքը կարող է շարժվել վարորդով կամ կառավարվել հեռվից վահանակի միջոցով։ Եթե ղեկին մարդ է նստած, սարքն  ի վիճակի է բարձրանալ մինչեւ 5 մ բարձրության վրա, իսկ դատարկ վիճակում՝ 6 կմ։

Մարտկոցի լիցքով թռիչքի տեւողությունը կարող է կազմել մինչեւ 5 րոպե։ Ավանդական եղանակով  վառելիք լցնելով՝ սարքը օդում դիմանում է 1 ժամ։