Հրազդանի բնակչուհի 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը որոնվում է որպես անհետ կորած:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հրազդանի բնակչուհին սեպտեմբերի 18-ին դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Կնոջ մասին տեղեկություն իմացողներին իրավապահները խնդրում են դիմել ոստիկանության Հրազդանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (0223) 2-02-02 հեռախոսահամարներով:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











