Մոսկվայում տեսախցիկները ֆիքսել են Նովոսլոբոդսկայա փողոցում հայ բիզնեսմեն 38-ամյա Գեորգի Ակոբջանովի սպանության պահը։

Կադրերում երեւում է, թե ինչպես է անհայտ անձը մոտենում գործարարին եւ առնվազն 5 անգամ կրակում։ Մի քանի գնդակ վնասում են տղամարդու դեմքը։

Սպանության բնույթից դատելով՝ գործել է պրոֆեսիոնալ մարդասպան, փոխանցում է «ՌԵՆ Թի Վին»։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անհայտ անձը 4 անգամ կրակել է 1979 թվականին ծնված տղամարդու վրա։ Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։