Թուրքիայի Մերսին քաղաքում հոկտեմբերի 17-ի երեկոյան ոստիկանական ավտոբուսի անցնելու ժամանակ պայթյուն է որոտացել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Մերսինում աղբարկղերից մեկում տեղադրված ռումբը պայթեցվել է հեռակառավարման միջոցով, երբ աղբարկղի մոտով անցնելիս է եղել ոստիկանական ավտոբուսը։

Պայթյունի հետեւանքով վիրավորվել է 12 ոստիկան։

Թուրք իրավապահները դեռ տեղեկություններ չեն հայտնում, թե ով է եղել պայթյունի կազմակերպիչը։