Հսկա ռոբոտների առաջին մենամարտը ցուցադրել են օնլայն։ Մարտին մասնակցել են ԱՄՆ–ի եւ Ճապոնիայի թիմերի մշակած մեքենաները։ Մասնակիցների ընդհանուր քաշը 18.5 տոննա է եղել, փոխանցում է Newsru–ն։
Մարտը կայացել էր օգոստոսին։ Չնայած այն հանգամանքին, որ երկու ռոբոտների հեղինակները պայմանավորվել էին խուսափել մահաբեր վնասվածքներից, օրինակ, չխոցել մետաղը եւ միայն հարվածել կամ ծռել այն, մարտի ամեն փուլից հետո ռոբոտներին մի քանի օր վերանորոգել են։ The Verge–ին տված հարցազրույցում ռոբոտների հեղինակները նշել են, որ այդ պատճառով էլ մարտն իրական ժամանակում ցուցադրելն անհնար է եղել։
Հայտնի է, որ մարտն ընթացել է Ճապոնիայի գործարաններից մեկում առանց հանդիսատեսի։











