Տիեզերագնաց Թոմաս Ստաֆորդը հայտնել է «Սոյուզ MC-02» նավի մասնակի ապահերմետիկացման մասին, որը ապրիլին անձնակազմի երեք անդամներով վերադարձել է Միջազգային տիեզերական կայանից:

Այս մասին նա ասել է NASA-ի Միջազգային տիեզերական կայանի խորհրդակցային հանձնաժողովի նիստի ընթացքում, հաղորդում է Spacenews-ը:

Նա պատմել է, որ դեպքը տեղի է  ունեցել «Սոյուզ»-ի վայրէջքի ժամանակ 8 հազար մետր բարձրության վրա՝ Ղազախստանի տարածքում պարաշյուտի բացման ժամանակ:

Նա նշել է, որ միջադեպը անձնակզզմի անդամների անվտանգությանը չի սպառնացել:

Ստաֆորդը նաեւ հայտարարել է, որ նախկինում նավի հետ նման դեպքեր տեղի չեն ունեցել, իսկ վայրէջքից հետո մեծ աշխատանք է տարվել նման դեպքերը բացառելու համար: