Թուրքիայում տղամարդը ինքնասպան է եղել ուղիղ եթերում, հաղորդում է haber7.com-ը:
Կայքի փոխանցմամբ, Թուրքիայի Կայսերի նահանգում 54-ամյա Այհան Ուզունը, առանց իր թույտվության դստերը կնության տալու փաստից վիրավորված, ուղիղ եթեում ինքնասպանություն է գործել:
Նա իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթեր է մտել ու դիմելով հարազատներին, հայտարարել է, որ իրեն չեն հարգում, անտեսել են իր կարծիքը եւ առանց իր թույտվությունը ստանալու աղջկան ամուսնացնում են:
54-ամյա Ուզունը հրաժեշտի խոսքեր է ասել, նշել, որ ոչ մեկին չէր ցանկանա հայտնվել այնպիսի անտեսված վիճակում, ինչպիսին ինքնէ հայտնվել, ապա՝ ձեռքի ատրճանակը դնելով քունքին, հաշվել մինչեւ 3-ը եւ կրակել: Կրակոցից հետո երկար ժամանակ ուղիղ եթերը շարունակվել է:
Դեպքից հետո Ուզունի տուն եկած հարազատները, գտել են նրա անշունչ դիակը:











