ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կարծիքով ոստիկանությունը չունի բավարար չափով լիազորություն ապօրինի զենք-զինամթերքի դեմ պայքարելու համար: Այս մասին Ալիկ Սարգսյանն ասել է այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած ելույթին՝ նա նշեց, որ ոստիկանության թերացումնր ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ. «Հանցագործությունների ավելանալը ունի սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներ: Զենք-զինամթերքի հանցագործությունների աճը ցույց է տալիս, որ ժողովրդի ձեռքին դա կա: Դրանց դեմ ավելի արդյունավետ պայքար պիտի տարվի: Այսօրվա զգուշավորությունը կաշկանդում է ոստիկաններին: Մոտեցումները փոխվել են: Ոստիկանը եթե ստուգելու դեպքում հաջողության չհասնի, դա աղմուկի պատճառ կդառնա հանրության, միջազգային կառույցների շրջանում եւ շատ ոստիկաններ կզրկվեն աշխատանքից: Այս մոտեցումների պարագայում ոստիկանները որդեգրել են զգուշավորություն, որ ամեն տեղ չփորձեն զենք զինամթերք փնտրել: Թե չէ, եվրոպական կառույցների հարձակումներին կենթարկվեն»,- ասաց նախկին ոստիկանապետը՝ ընգծելով, թե վերջին անգամ երբ են տեսել, որ գիշերային ժամի ոստիկանությունը ստուգայցեր կատարի զենք զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ:
«Մոտեցումներն են փոխվել: Արդեն նախատեսված միջոցներն ինքնին թելադրված են, հետո կրկակոցներ լինում են,ասում եք՝ մեքենայի բեռնախցիկում զենք է եղել: Ախր լիազորություն պետք է լինի դրա դեմ պայքարում: Ոստիկանության լիազրությունները պետք չի կրճատել, պետք է չմիացնել մի կառույցի, որ լիազորությունը պակասի»,-ընդգծեց Ալիկ Սարգսյանը:
Նրա մոտեցմամբ՝ ոստիկանները պետք է բացեն եւ անկաշկանդ ստուգեն մեքենաների բեռնախցիկները՝ անկախ նրանից կգտնեն ինչ-որ բան, թե ոչ:











