Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Վլադիմիր Սոլովյովի երեկոյան շոուի եթերում զայրացել է Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ բանավեճի ժամանակ, հայտնում է «Вести.Ru»-ն:

Նշվում է, որ Զատուլինը Ժիրինովսկուն հիշեցրել է 1993 թվականի ընտրություններից առաջ իր կուսակցության խոստումների մասին, ինչով Ժիրինովսկու զայրույթի բռնկման պատճառ է դարձել:

«Վլադիմիր Վոլֆովիչն իրեն հատուկ էքսպրեսիվությամբ ընդդիմախոսի վրա տեղաց ոչ խորհրդարանական արտահայտությունների հեղեղը՝ Զատուլինին մեղադրելով ստախոսության մեջ»,- նշված է հրապարակման մեջ:

Նշվում է, որ Սոլովյովը Ժիրինովսկուն մեծ դժվարությամբ է զսպել ուղիղ եթերում ձեռնամարտի չբռնվելու համար: