Պետք է լուծել Արարատյան դաշտում կոյուղուց գոյացած աղտոտվածության հարցը։ Այս մասին հոկտեմբերի 26-ին կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա նշել է, որ Արարատի մարզի որոշ բնակավայրերում կոյուղու ջրերի արտահոսք է նկատվում, իսկ մի քանի գյուղում դրանք անգամ խառնվել են խմելու ջրի հետ։ Կարապետյանը առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին հանձնարարեց վերացնել այդ դեպքերը եւ հնարավորինս խիստ պատժել կրկնվելու դեպքում։ Երկամսյա ժամկետում նա հանձնարարեց օրենսդրական առաջարկներ մշակել հետագայում նման խախտումների նախազգուշացման համար։

Այդուհանդերձ, որքան էլ որ դժվար լինի քաղաքացիներին, նրանք ինքնագործունեությամբ չպետք է զբաղվեն։ Կոյուղու ցանցի նորոգումը կարող է իրականացվել միայն պետության գիտությամբ։