Սպիտակամորթ 2 հարավաֆրիկացի բանտարկության են դատապարտվել այն պատճառով, որ սեւամորթ տղամարդուն դագաղի մեջ են խցկել եւ սպառնացել այն հրկիզել, փոխանցում է AP-ն:
Ֆերմեր Վիլլեմ Օսթհույզենը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ նրա հանցակից Թեո Ջեքսոնը 14 տարվա: Նրանք օգոստոսին դատապարտվել են մահափորձերի, մարդկանց առեւանգման եւ այլ հանցագործությունների համար:
Անցյալ տարի հարձակման հոլովակը տարածվել է համացանցում: Տեսանյութում տղամարդը կուչ է գալիս ու տնքում դագաղի մեջ, որի կափարիչը ճնշում է նրա գլուխն ու մարմնի վերին հատվածը:











