Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների, ինչպես եւ Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ժամը 4.30-ին, Ստամբուլ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում Արաբկիրի բաժնի ծառայողներին կամավոր ներկայացել է 28-ամյա Դերենիկ Ս.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 10-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքներով:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների, ինչպես եւ Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ժամը 4.30-ին, Ստամբուլ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում Արաբկիրի բաժնի ծառայողներին կամավոր ներկայացել է 39-ամյա Ռոլանդ Գ.-ն, որը մայիսի 10-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքներով: