Իսլանդիայի Իսաֆորդյուր քաղաքում հետիոտնային անցումների շերտագծերին ստիպել են «գոլորշիանալ»: Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նման տեսողական էֆեկտ են ստացել «զեբրի» ծավալուն նկարի հաշվին:

Իսլանդիայի տրանսպորտի պաշտոնյաներին նման նախագծի գաղափարով ոգեշնչել էր Հնդկաստանի Նյու Դելի քաղաքի համանման նախագիծը: Նման անցումներ կան նաեւ Գերմանիայում, Բելգիայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում:

Իսլանդիան այն երկրների թվում է, որոնք մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների ամենացածր ցուցանիշն ունեն: