Apple-ի նոր iPhone X-ի վրա գործող Face ID համակարգը չի կարողանում տարբերակել երկվորյակներին։ Այս մասին հայտնում է Mashable-ը։

Փորձը նկարահանել են եւ տեղադրել համացանցում։ Երկվորյակ եղայրներից մեկը գրանցվել էր Face ID-ում եւ հեռախոսը տվել եղբորը։ Պարզվում է, որ երկրորդ եղբայրն անարգել կարողանում է արգելաբացել հեռախոսը։ Փորձը մի քանի անգամ կրնկել են, սակայն համակարգը ոչ մի անգամ չի կարողացել ճիշտ գուշակել, թե ով է իրականում հեռախոսի տերը։