Հայաստանի արդարադատության նախարարությունը 2018-ին՝ վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ, կավելացնի բանտարկյալների համար նախատեսված դեղամիջոցների հատկացումը: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտնել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանի մշտական հանձնաժողովներում 2018-ի պետբյուջեի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, վերջին 7 տարում հատկացվում էր տարեկան 40 միլիոն դրամ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսված է 150 միլիոն (մոտ 310 հազար դոլար), այսինքն՝ համարյա 4 անգամ ավելի:
«Այստեղ փոփոխությունները մենք վաղուց էինք մտածել: Բացի այդ, որոշ դեղամիջոցներ անհրաժեշտ էր գնել այնքան փոքր քանակությամբ, որ չափորոշված տենդերներին նրանք չէին համընկնում: Այժմ մենք այդ խնդիրները լուծում ենք », - հավելել է Հարությունյանը:











