ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, հանդիպում է ԶԼՄ ներկայացուցիչներին:

Կարեն Կարապետյանը կամփոփի Կառավարության վերջին ամիսների գործունեությունը, կանդրադառնա 2018թ. բյուջեի նախագծին, իսկ քաղաքական ամենաինտրիգային հարցը, թե ով է լինելու վարչապետ 2018թ. ապրիլից հետո, սպասվում է, որ վերջապես պատասխան կստանա:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել 2016թ. սեպտեմբերին: Սա նրա երկրորդ մամուլի ասուլիսն է՝ որպես Հանրապետության վարչապետ: