Համացանցի օգտատերերի ուշադրությունն է գրավել դժգոհ փղիկի հոլովակը, որը սաֆարիի ժամանակ սպառնում է ավտոմեքենային, փոխանցում է Lenta.ru-ն:
Հոլովակը նկարահանվել է նոյեմբերի 1-ին ՀԱՀ Կրյուգերի ազգային պարկում: Կենդանին կանգնած է մեքենայի առջեւ, թափահարում է կնճիթը եւ մի քանի անգամ հարվածում ծածկոցին: Երբ կողքից մեկ այլ մեքենա է անցնում, փղիկը վազում է դրա ետեւից: Դրանից հետո ճանապարհից հեռանում է:
Հոլովակի հեղինակն ասել է, որ այսպիսով փղիկը ցանկանում էր մարդկանց ցույց տալ, թե որքան խիզախ ու ուժեղ է:
ՀԱՀ-ում օգոստոսին տեսախցիկների օբյեկտիվում էր հայտնվել վարդագույն ալբինոս փղիկը, որը այլ փղերի հետ զվարճանում էր ջրամբարում: Մինչ այդ ոչ մի անգամ չէր հաջողվել ալբինոս փղի նկարահանել:
ՀԱՀ-ի հյուսիս-արեւելքում գտնվող Կրյուգերի ազգային պարկում բնակվում է մոտ 1,5 հազար առյուծ, 12 հազար փիղ, մոտ 1000 ընձառյուծ եւ 5 հազար ռնգեղջյուր:











