Samsung սմարթֆոնների հարավկորեական արտադրողը ծաղրել է ոչ միայն iPhone-ի ֆանատներին, այլեւ սարքը:

«Հասունացում» կոչվող գովազդային հոլովակում Samsung ընկերության մարքեթոլոգները նախ անդրադարձել են ֆանատներին, այնուհետեւ ծաղրում են «խնձորային» սարքերի ավանդական թերությունները՝ առաջին iPhone 2G սարքից սկսած: Նրանք Apple-ի ֆանատներին հիշեցրել են հիշողության ծավալի, փոշուց եւ խոնավությունից պաշտպանության բացակայության մասին: Ծաղրի է արժանացել նաեւ նոր-նոր վաճառվող iPhone X-ի մոնոգիծը:

Հարավկորեական ընկերության մարքեթոլոների խոսքով՝ հենց դիզայներական վիճելի որոշումն է թույլ տալիս խլել նրա հաճախորդների մի մասին եւ օգտատերերին «նստեցնել» Galaxy Note 8 սմարթֆոնների վրա: