ԱՄՆ Ջորջ Մարշալի անվան Տիեզերական թռիչքների կենտրոնը ամերիկյան գերծանր SLS (Space Launch System) հրթիռի մեկնարկի անիմացիան է ներկայացրել, հաղորդում է Popular Mechanics-ը:
Հրթիռի առաջին արձակումը ծրագրված է 2019 թվականին: Այն նախատեսված է Orion նավի արձակման, ինչպես նաեւ դեպի Լուսին եւ Մարս առաքելությունների համար:
Ավելի վաղ SLS թռիչքը բազմիցս հետաձգել են:
Ըստ Popular Mechanics-ի՝ հրթիռի բարձրությունը 102 մետր է:











