GoPro  տեսախցիկը «հաղթահարել է» լավայի մեջ լողն ու տեսագրել է այն։ Սարքի տերը՝ Էրիկ Շտորմը, ով զբոսաշրջիկների համար դեպի Հավայան կղզիների Կիլաուեա հրաբուխ էքսկուրսիաներ է կազմակերպում, GoPro սարքը տեղադրել էր ճեղքի մեջ, որպեսզի տեսագրի լավայի հոսքը եւ շեղել էր ուշադրությունը, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Մինչ Շտորմը տարված զբոսաշրջիկներին պատմություն էր պատմում, հեղուկ լաված լցվել է տեսախցիկի մեջ եւ այն այրվել է: Աշխարհագրական մուրճիկի օգնությամբ ուղեկցողը հանել է տեսախցիկը ճեղքից, քանի որ կարծել է, թե այն ամբողջությամբ «մահացել է»:

Սակայն հետո Շտորմը տեսել է, որ տեսախցիկի վրա թարթում է Wi-Fi-ի ընդունիչը: Այդ ժամանակ նա հանել է SD հիշողության քարտը, ստուգել է պարունակությունն ու հայտնաբերել, որ խցիկը տեսագրել է լավայի մեջ ընկղմվելու պահը:

Կրակը հաղթահարած GoPro-ն դեռ աշխատում էր, թեեւ ոչ այնքան լավ, որքան նախկինում: Նրա տերը մինչ հիմա չի կարողանում պատկերացնել, որ դա հնարավոր է :