Վիետնամական Bkav ընկերության աշխատակիցները, որոնք զբաղվում են կիբերանվտանգության ոլորտում մշակումներով, կարողացել են խաբել iPhone X սմարթֆոնի Face ID նույնականացման համակարգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սարքը հաջողվել է արգելաբացել առաջին իսկ փորձից, ասված է ընկերության կայքում։ Դրա համար մասնագետները ստեղծել են այդ հեռեախոսի նույնականացման համակարգում գրանցված աշխատակիցներից մեկի դեմքով դիմակ։ Այն կազմված է եղել աչքերի երկչափ պատկերից, սիլիկոնից քթից եւ եռաչափ տպիչի վրա տպած կարկասից։ Բացի այդ, հատուկ «մշակման» են ենթարկել այտերն ու դեմքը շրջափակող հատվածները։
Face ID համակարգը կոտրելու վրա ծախսվել է 150 դ ոլար։











