NASA- ն վերջին 20 տարիների ընթացքում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մասին անիմացիոն հոլովակ է հրապարակել: Այն տեղադրված է YouTube- ում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ հոլովակի ստեղծման ժամանակ  արբանյակային լուսանկարներ են օգտագործվել, որոնցից ամենահինը կատարվել է 1997 թվականին:

Հոլովակում երեւում է ինչպես են Երկրի վրա սացադաշտերն ու  ձյան ծածկույթները փոխվել: Այսպիսով, ջերմաստիճանի բարձրացման պատճառով Արկտիկան 20 տարվա ընթացքում ավելի կանաչ է դարձել, իսկ մոլորակի որոշ վայրերում «կենսաբանական դատարկություններ» են ձեւավորվել: