Ճապոնական Toyota ընկերությունը ցուցադրել է T-HR3 մարդանման  ռոբոտին, որը կարող է բարձր ճշգրտությամբ օպերատորի շարժումները վերարտադրել: Այս մասին հաղորդում է The Japan Times- ը:

Սա ընկերության կողմից մշակվող ռոբոտի երրորդ սերունդն է:

 Ստեղծողները կարծում են, ապագայում նման ռոբոտները կկարողանան իրականացնել տարբեր գործառույթներ: Մասնավորապես, նրանք կկարողանան օգնել տանը կամ բժշկական հաստատություններում, ինչպես նաեւ բնական աղետների գոտում աշխատել: