Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը համատեղ ասուլիս են հրավիրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին, Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մոհամմադ Ջավադ Զարիֆը կհանդիպի նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կմասնակցեն հայ-իրանական բիզնես ֆորումի բացման արարողությանը: