Անհայտ անձը Նեւադայում երկնաքեր աշտարակից կրակ է բացել անցորդների վրա. հայտնում է AP–ը։

Միջադեպը տեղի է ունեցել Նեւադայի նահանգի Ռենո քաղաքում։ Չարագործը սկսել է պատուհանից կրակել հենց փողոցի ուղղությամբ։ Միջադեպի տեսանյութը հայտնվել է սոցցանցերում։

Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Այդուհանդերձ, ոստիկանությունը զգոնության կոչ է անում եւ հորդորում է փողոց դուրս չգալ այդ թաղամասում։

Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էին, որ անհայտ անձը սպանվել է հատուկ նշանակության ջոկատայինների կողմից։ Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն։