«Emirates Airlines» արաբական ավիափոխադրող ավիաընկերությունը ստացել է Boeing 777 առաջին ուղեւորատար ինքնաթիռը՝ առաջին դասի համար լիովին վերափոխված խցիկներով, գրում է N + 1-ը:
Համաձայն ավիաընկերության՝ ներկայումս առաջին դասի բոլոր խցիկները իլյումինատոր ունեն, անգամ կենտրոնում գտնվողները:
Մինչ այժմ կենտրոնական հատվածում գտնվող խցիկները սեփական իլյումինատորները չունեին: Այս թերությունը հնարավոր է եղել ուղղել Emirates-ի ինքաթիռում տեղակայված վիրտուալ իլյումինատորների շնորհիվ:











