Ընտանիքում համերաշխության վերականգնումն օրենքով չի կարող լինել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խորհրդարանում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Նույնն է, ոնց որ ընդունես օրենք կինն ամուսնուն ժպտալով ընդունելու մասին, ծնունդներն այսինչ ռեստորանում նշելու մասին: Սա օրենքի կարգավորման առարկա չէ եւ չի կարող լինել: Երկրորդ, հազիվ էինք ձերբազատվել սովետական թաղայինների ինստիտուտից: Թաղայիններից շատերը, բարոյականության հետ լրիվ վերջնահաշվարկ կատարած, համագորակցելով չարամիտ, ազատատենչ կանանց հետ, գլխահակ ամուսիններին ուղեկցում էին բանտ, հիմա ի՞նչ ուզում ենք, վերականգնե՞լ այդ ինստիտուտը»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:











