ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարծազանովը հորդորում է ուսանողներին դադարեցնել հացադուլը եւ վերադառնալ բանակցությունների դաշտ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում հայտարարել է Շարմազանովը:

Շարմազանովը ուսանողներին հիշեցրել է, որ մաքսիմալիստական ցանկությունները բերելու են հիասթափության եւ չի կարող լինել այնպես, որ իրենց բոլոր առաջարկներն ընդունվեին: 

«Տարկետում լինելու է, մեր օրենքով է էդպես: Կոչ եմ անում դադարեցնել հացադուլը: Արդյունավետ քննարկումներ գնում էին եւ սպասում էին Դավիթից եւ ուսանող ընկերներից ոչ թե ռադիկալ քայլեր, այլ առաջարկներ: Մաքսիմալիստական չափանիշներ դնելը, որ եթե չլինի, չենք անելու, ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,-ասել է Շարմազանովը:

Նա շեշտել է, թե  ուսանողների հետ բանակցություններում արդեն մեծ առաջընթաց կար այն առումով, որ նրանք վարչապետի նախարարների մակարդակով ընդունելության արժանացան:

Նշենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները երեկվանից հացադուլ են հայտարարել: Նրանք համարում են, որ իշխանության հետ մեկ ամիս տեւած բանակցությունները զրոյական արդյունք են ունեցել եւ իշխանությունը չի ընդունել իրենց առաջարկները: