Փորձել բանավեճի տանել մեզ ու Ծառուկյան դաշինքին, գտնում եմ՝ նպատակահարմար չէ: Այս մասին լրագրողներիհետ զրույցում հայտարարել է Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Արամ Սագսյանը վրդովվել է լրագրողների այն հարցադրումներից, որ նախկինումինքն ու Նիկոլ Փաշինյանը լքեցին Հայ ազգային կոնգրեսը Լեւոն Տեր Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի համագործակցության պատճառով: Արամ Սարգսյանը փորձել է հիմնավորել, որ հիմա բոլորովին այլ հարթության մեջ է խնդիրը:
«Մենք թեկնածու ունենք, առաջադրել ենք, մնացածը: Մեր հայտը ներկայացնում ենք հանրությանը, իսկ Ծառուկյան խմբակցությանը ասում ենք՝ թեկնածու ունենք առաջադրել ենք, խնդրում ենք նայեք՝ որքան հնարավոր է Դուք էլ աջակցեք առաջադրենք: Էստեղ փորձել հակադրություն գտնել, բանավեճի տանել մեզ ու Ծառուկյան դաշինքին, գտնում եմ՝ ոչ նպատակահարմար, որ գործին օգուտ չէ: Ավելի լավ է մեզ ու գործող իշխանությանը հակադրության տարեք, Ծառուկյանին ու իշխանությանը հակադրության տարեք, եթե ուզում եք փոփոխություն լինի, իսկ եթե չեք ուզում փոփոխություն լինի, ուզում եք շոու լինի, կռվեցրեք մեզ»,-ասել է Արամ Սարգսյանը՝ շարունակելով, որ իրենք բուրժուադեմոկրատական հեղափոխության փորձ չեն անում:
«Մենք բուրժուադեմոկրատական հեղափոխություն չենք անում, չենք ասում՝ ինչու եք ձեր թեկնածուն առաջադրում, ասում ենք՝ մեր թեկնածուն ունենք, առաջարկում ենք: Ընդհանրապես կարող է չեն ուզում խառնվել, դա իրենց իրավունքն է»:











