Ավստրալիայի Մելբուրն քաղաքում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով տուժած հետիոտների թիվը հասել է 15-ի, նրանցից 13-ը հոսպիտալացվել են, 2-ը բժշկական օգնություն են ստանում տեղում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով շտապ բժշկական օգնության ծառայության հաղորդագրությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 12 տուժածի մասին, այդ թվում նաեւ՝ նախադպրոցական տարիքի երեխայի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ավստրալական Մելբուրն քաղաքի կենտրոնում ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հետիոտներին: Ոստիկանության հաղորդմամբ՝ վարորդը ձերբակալվել է: Իրավապահները հարցաքննում են ականատեսներին եւ խորհուրդ տալիս շրջանցել միջադեպի տարածքը: