Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը կատակել է, թե Մոսկվա ժամանելուց հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովին է տվել վերարկուն եւ գրպանում եղած ամեն ինչ։ Այս մասին հաղորդում է RT-ն։
«Ես ուզում եմ ասել, որ դա վկայում է իմ վստահության մասին: Երբ ես ժամանեցի այստեղ, անմիջապես Սերգեյ Լավրովին տվեցի իմ վերարկուն ու ձեռնոցները եւ այն ամենը, ինչ իմ գրպաններում էր: Ես գիտեի, որ նա լավ կպահի դրանք եւ ոչ մի վատ բան դրանց հետ չի լինի»,-ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:
Լավրովն իր հերթին կատակով պատասխանել է, թե Ջոնսոնի գրպաններում ոչինչ չկար։ «Այսինքն, արդեն խուզարկե՞լ եք գրպանները»,- իրեն չի կորցրել ՄԹ արտգործնախարարը։
Միեւնույն ժամանակ, Ջոնսոնն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում որոշ դժվարություններ կան: «Սակայն կան շատ հարցեր, որոնց շուրջ մենք կարող ենք միասին աշխատել, եւ վստահության հաստատման համար առկա են բոլոր հիմքերը»,-հավելել է Ջոնսոնը:
Լավրովն, իր հերթին, հայտարարել էր որ վստահում է բրիտանացի գործընկերոջը. «Ինչ վերաբերում է վստահությանը, ես վստահում եմ Բորիսին, եւ եւ վստահում եմ այնքան, որ պատրաստ եմ նույնիսկ նրան կոչել Բորի'ս, այլ Բո'րիս (շեշտը առաջին վանկի վրա-խմբ)»,-ասել է Լավրովը:











