Տոկիոյի համալսարանի ինժեներները ներկայացրել են  մարդանման կմախքներով երկու՝ Kenshiro եւ Kengoro  ռոբոտների ստեղծման մանրամասները,  գրում է N + 1 պորտալը:

Տոկիոյի համալսարանի թիմը, որը գլխավորում է Մասայուկի Ինաբան, ավելի քան հինգ տարի մարդանման ռոբոտների ստեղծմամբ է զբաղվում:

Նրանց խնդիրն է ստեղծել մարդուն առավելագույնս նման մեքենա՝ ոչ միայն ֆիզիկապես, այլեւ անատոմիայի տեսանկյումից: Օրինակ, Kengoro կմախքը բաղկացած է ծակոտկեն մասերից, ինչը թույլ է տալիս նրան քրտնել:

Մասնագետները պատմել են, որ երկու մոդելների կմախքները գրեթե լիովին համապատասխանում այդ հասակի (Kenshiro-ի հասաը  160 սմ է, իսկ Kengoro-ի հասակը՝ 167 սմ)  մարդու կմախքին: Բացի դրանից, ռոբոտները համեմատաբար բարձր մկանային եւ հոդային ճշգրտություն ունեն: