Engadget պորտալի փորձագետները կազմել են տարվա առավել անօգտակար գաջեթների ցանկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ցանկում տեղ է գտել Juicero հյութաճզմիչը, որը արդեն ներառվել է նմանատիպ այլ վարկանիշներում: 400 դոլար արժողությամբ սարքը (սարքի հեղինակները նախատեսում էին վաճառել այն 700 դոլարով) նախատեսված է մրգային պյուրեով փաթեթից հյութ ճզմելու համար, ընդ որում՝ միայն ընկերության կողմից արտադրված պյուրեներից: Սակայն փորձարկումից հետ պարզվեց, որ այս սարքերից առանց որեւէ դժվարության հյութ կարելի է ճզմել նաեւ ձեռքով:

Ցանկում նաեւ մի քանի «խելացի» սարք կա: Օրինան՝ LG-ի ձեռքի ժամացույցները. փորձագետները դրանք անիմաստ են համարել, քանի որ գաջեթը անգամ մեկ օր չի կարող աշխատել առանց լիցքավորման:

Վարկանշում ներառված է նաեւ «խելացի գլխարկը»՝ Bluetooth բարձրախոսով եւ ներկառուցված խոսափողով: Ենթադրվում է, որ նման գլխարկի տերը կկարողանա երաժշտություն լսել եւ խոսել հեռախոսով, օրինակ, վազքի ժամանակ: Գլխարկի արժեքը մոտ 130 դոլար է:

Engadget-ի փորձագետներին հիասթափեցրել է նաեւ Samsung-ի «խելացի» ձայնային օգնականը՝ Bixby-ն: Սարքը չի կարողացել պատշաճ կերպով արձագանքել օգտագործողների պարզ  հրամաններին:

Փորձագետների կողմից տարվա ամենազվարճալի գաջեթ է ճանաչվել  Hushme ձայնային դիմակը: Սարքը հեռախոսով խոսելու ժամանակ խլացնում է օգտագործողի ձայնը, որպեսզի շրջապատի մարդիկ չլսեն վերջինիս անձնական խոսակցությունները կամ չանհանգստանան աղմուկից, եթե սարքի կրողը լուռ միջավայրում է գտնվում:

Խնդիրն այն է, որ այս դիմակով մարդը ֆիլմի սարսափելի հերոսի է նմանվում: Բացի այդ, խլացման համար օգտագործողը կարող է միացնել «Դարտ Վեյդերի շունչը», որպեսզի կերպարը ավելի զվարճալի տեսք ունենա: