Boeing-ը եւ SpaceX-ը 2019-ից 2024 թվականները կիրականացնեն դեպի տիզերակայան ոչ պակաս 6 օդաչուավոր թռիչք, իր բլոգում հայտնում է NASA, փոխանցում է Hightech-ը: 

Մասնավորների տիեզերական տեխնիկայի առաջին փորձարկումները տեղի կունենան արդեն այս տարի: Ընկերությունները թեստային արձակումներ կանցկացնեն  Ֆլորիդայի տիեզերական առափից: 2018 թվականին NASA-ն կստուգի  Boeing-ի եւ SpaceX-ի տիեզերական համակարգերի աշխատանքը եւ անվտանգությունը: Եթե տեխնիկան պահանջներին համապատասխանի, ապա տիեզերական գործակալությունը մասնավորներին հավաստագիր կտա օդաչուավոր արձակումների համար:

Տիեզերագնացներին ՄՏԿ կհասցնեն Boeing-ի Starliner տիեզերանավերը, որոնք կարձակվեն United Launch Alliance Atlas V հրթիռի միջոցով, ինչպես նաեւ տիեզերական Crew Dragon от SpaceX բեռնատարները՝ Falcon 9 հրթիռի միջոցով:

2003 թվականից NASA-ն օգտվում էր ռուսական տիեզերական տաքսիիի ծառայությունից: Ամերիկացի տիեզերագնացները ՄՏԿ էին թռչում «Սոյուզ»-ներով: Սակայն գործակալությունն արդեն քանիցս խոսել է ռուսական ծառայությունից հրաժարվելու եւ ինքնավար դառնալու մասին: NASA-ն իր հրապարակման մեջ նշել է, որ հենց Boeing-ն ու SpaceX-ը ԱՄՆ-ին կօգնեն կրկին օդաչուավոր արձակումներ իրականացնել: