Հացադուլի մեջ գտնվող՝ «Սասնա Ծռերի» անդամներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի աջակիցներն այսօր՝ հունվարի 11-ին, բողոքի ցույց են անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները հանդիպել են ՄԻՊ աշխատակիցների հետ, ապա երթով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա: Հասնելով Պուշկին-Մաշտոցի պողոտա խաչմերուկ՝ ցուցարարները փորձել են փակել ճանապարհը, սակայն, ոստիկանները նրանց հրմշտելով դուրս են բերել փողոցի բանուկ հատվածից:
Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն արդեն 25 օր հացադուլի մեջ են գտնվում: Նրանք պահանջում են իրենց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am











