ՀՀ  նախագահի ընտրությունները տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին, իսկ թեկնածուների մասին քննարկումները կմեկնարկեն արդեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասեկ է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, որը կունենա Սփյուռքում ազդեցություն, լինի ապակուսակցական։ Այս չափորոշիչները պետք է պահպանենք։ Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ն նմանատիպ մարդիկ, թե՞ ոչ, ապա մեր երկրում, այո, կան նման մարդիկ, անունների մասին հիմա չեք կարող իմանալ», - հայտարարել է Բաղդասարյանը։

Հարցին՝հնարավո՞ր է ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն Սփյուռքից լինի, Բաղդասարյանն ի պատասխան ասաց, որ թեկնածուն պետք է ընդունելի լինի Սփյուռքի, արտաքին աշխարհի համար։ Մյուս հարցին, թե կա՞ իր համար այդպիսի ընդունելի կերպար, Բաղդասարյանը պատասխանեց. «Ինձ համար կարող է մի քանի կերպար լինել, բայց ես չեմ բարձրաձայնում։ Այդ մասին կհայտնեմ մեր նիստի ժամանակ»։

Այսօր արժե կենտրոնանալ մինչեւ մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա. Սերժ Սարգսյան

Ցանկալի է, որ ՀՀ 4-րդ նախագահն ընտրվի խորհրդարանի մեծամասնության կողմից. Սերժ Սարգսյան