Հնդկաստանում «Պադմավաթի» բոլիվուդյան ֆիլմի վարձույթում հայտվելու կապակցությամբ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: Ֆիլմի դեմ զանգվածային ցույցերը մի քանի ամիս շարունակվում են: Ցուցարարները այրում են մեքենաներ եւ հարձակվել կինոթատրոնների վրա՝ պահանջելով արգելել ֆիլմը, հաղորդում է BBC-ն:

Անկարգությունները սկիզբ են առել Մումբաիում, որտեղ գտնվում է Բոլիվուդը, ինչպես նաեւ Հնդկաստանի այլ նահանգներում:

Արդյունքում ֆիլմի պրեմիերան, որն ի սկզբանե նախատեսված էր դեկտեմբերի 1-ին, հետաձգվեց երկու ամիս:

Մեծ դժգոհութուն էր առաջցրել այն տեսարանը, որտեղ ավազակների խումբը Գուրգաոնում հարաձակվում է դպրոցական ավտոբուսի վրա:

Երրեխաները հարձկման ժամանակ չեն տուժում, բայց վերջին մի քանի օրվա ընթացքում ցուցարարաները մի քանի ավտոբուս են այրել:

Ֆիլմը դիտած Դելիի բնակիչներն ասում են, որ այնտեղ ոչ մի հակասական բան չկա:

 «Այս անկարգությունների համար ոչ մի նման պատճառ չկա», - ասել է դիտողներից մեկը:

Հինդուները եւ ռաջպուտներին ներկայացնող կազամակերպությունը հայտարարել են, որ ֆիլմում ինտիմ տեսարան կա: Ֆիլմի ռեժիսոր Սանջայ Լիլա Բխանսալին պնդում է, որ նման տեսարան ֆիլմում չկա: