Հունվարի 24-ի երեկոյան երկու տասնյակից ավելի երիտասարդներ հարձակվել են  Վիետնամի սրճարանի վրա: Միջադեպը նկարահանել են հաստատությունում տեղադրված տեսախցիկները, հաղորդում է «Վեստի»-ն:

Մոտոցիկլետներով ժամանած մարդիկ՝ զինված մետաղյա խողովակներով, դանակներով, փայտերով, սկսել են միանգամից ոչնչացնել սրճարանի ներսում ամեն ինչ՝ վախեցնելով հաճախորդներին:

Սրճարանի անձնակազմը սկսել է ձեռքի տակ եղած առարկաներով պատասխան հարվածներ հասցնել եւ վերջո, նրանց հետ են մղել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները չեն հասցրել ձերբակալել հարձակվողներին: