Երեւանում՝ Հոլոքոսթի զոհերի հուշարձանի մոտ բնակիչներ, հրեական համայնքի անդամներ այսօր՝ հունվարի 27-ին մեկ րոպե լռությամբ հարգել են Հոլոքոսթի զոհերի հիշատակը։

Միջոցառմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, հրեական համայնքի ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավոր Գագիկ Մինասյանը, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը։

«Կուզենայի երախտագիտությունս հայտնել հայ ժողովրդին, որը ընդունեց եւ ապաստան տվեց հրեական համայնքի անդամներին, որոնք ապրում են այստեղ, որոնց հնարավորություն տրվեց ապրել, զարգանալ եւ բարգավաճել»,- ասել է ԱՄՆ դեսպանը։

Երախտագիտության խոսքերով հանդես է եկել Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։